«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ այս օրերին իշխանական վերին օղակներում լուծվում է էներգետիկայի բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի ճակատագիրը: Վերին օղակներում որոշում են՝ դատե՞լ, թե չդատել նրան:
Կառավարության վերահսկողական եւ իրավապահ մարմիններն այս օրերին լրջորեն ուսումնասիրում են Մովսիսյանի երկարամյա նախարարական գործունեությունը եւ տեղեկանքներ կազմում իշխանության վերին ներկայացուցիչների համար: Թե ի՞նչն է իշխող վերնախավին դրդում մտածել Արմեն Մովսիսյանին պատժելու մասին առայժմ դժվար է կոնկրետ ասել։ Բայց որ նա իր գործունության ընթացքում պատժելու ենթակա բազմաթիվ արարքներ է թույլ տվել, կարծում ենք՝ միանշանակ է։ Ներկայումս նախկին նախարարը Սերժ Սարգսյանի խորհրդականն է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում










































