Thursday, 02 05 2024
11:30
Չինաստանում մայրուղու փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
«Ինչու՞ է «Շողակաթ»-ով հոգևոր հաղորդումներ հեռարձակվում». փաստորեն սա է ՔՊ-ի համար երկրի պրոբլեմը
Փաշինյանի սերը կիրանցիների նկատմամբ լուսաբացին արտահայտվեց ոստիկանական բռնություններով
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է
10:30
Նավթի գները նվազել են. 01-05-24
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Սպասվում է անձրև, ամպրոպ
Կոնգրեսի «պատժամիջոցային ցուցակն» ընդլայնվել է. Ալիեւը «կուրանա՞» Պուտինին
ՆԳՆ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում ականազերծման գոտիներում
Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելից մեկ գիշերում հրաժարվելու գինն այսօր ենք վճարում
31 քաղաքացի տարվել է ոստիկանություն
«խաղաղության խաչմերուկը» չի կարող հաջողություն ունենալ, քանի դեռ նրան դեմ են Թուրքիան և Ադրբեջանը
Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ. «Հրապարակ»
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին. «Հրապարակ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Ալիեւը պոկ չի գալիս Մակրոնից
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը

Բաշար Ասադը հանդես է եկել երկրի և տարածաշրջանի իրավիճակի մասին ուղերձով

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հունվարի 6-ին հանդես է եկել երկրի և տրածաշրջանի իրավիճակի մասին ուղերձով։ Ուղիղ հեռարձակումն իրականացրել է Al Jazeera-ն։

Ասադի խոսքերով՝ Սիրիան խոշորածավալ պատերազմ է վարում արտասահմանցի ահաբեկիչների դեմ, որոնց աջակցում են «որոշ» սիրիացիներ, և այդ հանգամանքն անհնարին է դարձնում նրանց հետ երկխոսությունները։

Ասադը հայտարարել է, որ «ահաբեկիչները» գործում են արտերկրի ցուցումներով, ուստի հակամարտության կարգավորման համար պետք է պայմանավորվել «ահաբեկիչների տերերի», այսինքն՝ արևմտյան և Պարսից ծոցի արաբական երկրների հետ, և ոչ թե՝ վերջիններիս «ստրուկների»։

Սիրիայի նախագահը նաև նշել է, որ այդ երկխոսությունն ամենևին էլ չի նշանակում ընդդիմության հետ զինված հակամարտության ավարտի հաստատում։ Ըստ նրա՝ ընդդիմադիրները «ծախել են երկիրը», և դա է պատճառը, որ «հաղթանակն անհնարին է»։ Նախագահը գովաբանել է բանակին «ահաբեկչության դեմ հերոսական պայքար մղելու համար»։

Բաշար Ասադը հայտարարել է, որ երկրում կանցկացվեն քաղաքական բարեփոխումներ, կհայտարարվի համընդհանուր համաներում, որից հետո կգրվի «ազգային հրովարտակ» (սահմանադրություն)։ Այն կդրվի համաժողովրդական հանրաքվեի, ինչպես նաև կանցկացվեն ազատ ընտրություններ։ Նրա խոսքերով՝ միայն սիրիացիներն իրենց երկրի բախտը որոշելու իրավունք ունեն։

Ասադը քննադատել է իր հակառակորդներին՝ իրենք իրենց «հեղափոխականներ» կոչելու համար։ Ըստ Ասադի՝ հեղափոխությունը դրական երևույթ է՝ ուղղված երկիրը զարգացնելուն, որը պետք է ունենա գաղափարական հենք և առաջնորդ-մտածողներ։ Սակայն ներկայիս ընդդիմադիրները, Ասադի կարծիքով, ոչ մի ընդհանուր բան չունեն հեղափոխության հետ, և ընդամենը «հանցագործների հրոսակախմբեր» են։

Սիրիայի նախագահը խոստացել է, որ իրենք շարունակելու են պայքարն Իսրայելի դեմ, որ Պաղեստինը և Գոլանի բարձունքները չեն մոռացվել։ Նա նաև դատապարտել է ՀԱՄԱՍ-ի կեցվածքը, որը չի աջակցել սիրիական կառավարությանը և լքել է երկիրը։ Ըստ Ասադի՝ չեն ողջունվում «ոմանք», որոնց համար Սիրիան միան «հյուրանոց» է, և նույն այդ «ոմանք» ծանր պահերին թողնում և լքում են երկիրը։

Ելույթը կայացել է Դամասկոսի օպերային թատրոնում, տևել է 55 րոպե և ուղեկցվել է բուռն ծափահարություններով, խանդավառ վանկարկումներով և աջակցության բացականչություններով։

Ընդդիմությունը բազմիցս առաջարկել է Ասադին հակամարտության կարգավորման տարբերակներ՝ գլխավոր պայման դնելով Ասադի հրաժարականը և երկրից հեռանալը։ Սակայն Սիրիայի նախագահը կտրականապես մերժում է այն և հայտարարում, որ «կապրի և կմեռնի հայրենիքում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում