Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Վերջապես տեղ հասավ. գազի գինը նվազեց` «ՀայՌուսգազարդի» հաշվին

Եվ այսպես` երեկ «ՀայՌուսգազարդը» պաշտոնապես հայտարարեց ամսական 300 խմ-ից պակաս գազ սպառողների համար գազի սակագնի նվազեցման մասին:

«Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ սոցիալապես անապահով ընտանիքների համար, որոնք բնական գազ են օգտագործում, նախատեսվում է սակագնի նվազեցում ապրիլի 1-ից», – «Հրազդան-5»-ի շինհրապարակ այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում երեկ հայտարարել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` «ՀայՌուսգազարդին» արդեն տրամադրվել է սոցիալապես անապահով ընտանիքների ցանկը: «Ըստ առկա տվյալների` այդ ցանկից 49500 ընտանիքներ հանդիսանում են գազասպառող, որոնց համար էլ նախատեսված է գազի սակագնի նվազեցում: Էներգետիկ համակարգում կատարված վերազինումների եւ վերակառուցումների արդյունքում, մասնավորապես՝ Երեւանի ՋԷԿ-ի արդիականացման աշխատանքների շնորհիվ առաջացել են խնայված միջոցներ, որոնք կուղղվեն գազի սակագնի մեղմացմանը: Ցանկում ընդգրկված բաժանորդներին հատկացվելու են համապատասխան կտրոններ, որոնց հիման վրա 300 խմ սպառած գազի համար յուրաքանչյուր խմ դիմաց վճարելու են 100 դրամ: 300 խմ-ից ավելի սպառած գազի դիմաց կվճարեն գործող սակագնով` 132 դրամ», – ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Հիմա հասկանանք, թե իրականում ինչ կատարվեց:
1. Ինչպես 2009թ., այնպես էլ 2010թ. բնական գազի սպառման ծավալները ՀՀ-ում նվազել են` համապատասխանաբար 20%-ով եւ 18%-ով` պայմանավորված հենց գազի գնի բարձրացմամբ: Իսկ գազի սպառման ծավալի կրճատումը, բնականաբար, նվազեցրել է նաեւ «ՀայՌուսգազարդի» եկամուտները: «Գազպրոմի» հետ բանակցությունների ժամանակ այս հարցը շատ խիստ է դրվել ռուսական կողմից` այդ ինչպե՞ս է ստացվում, որ «ՀայՌուսգազարդը», վերջին տարիներին ՀՀ-ում նման հսկայածավալ գազաֆիկացում իրականացնելով հանդերձ, գազի ավելի ու ավելի քիչ ծավալներ է վաճառում: Մեր տեղեկություններով, ռուսական կողմը Սերժ Սարգսյանից ուղղակիորեն պահանջել է լուծել գազի սպառման ծավալների նվազման հարցը: Իսկ դա կարելի էր անել 2 ձեւով` կա՛մ նվազեցնելով գազի գինը սպառողներիս համար, կա՛մ էլ բարձրացնելով հայաստանցիներիս կենսամակարդակն ու եկամուտները այնքան, որ հրաժարվենք գազի փոխարեն փայտ կամ աթար վառելուց: Իսկ քանի որ երկրորդ խնդիրը գործնականում անլուծելի է Տ.Սարգսյանի կառավարության պայմաններում, ընդհակառակը, գնալով ՀՀ-ում կենսամակարդակն անկում է ապրում, ընտրվել է առաջին տարբերակը` նվազեցնել գազի գինը սոցիալապես անապահով (կամ համեմատաբար քիչ) գազ սպառողների համար:

2. Սակայն այստեղ էական է այն հանգամանքը, որ պաշտոնապես ոչ թե «Գազպրոմն» է նվազեցրել սահմանի վրայի գազի գինը (180 ԱՄՆ դոլար/հազ. խմ.) այլ «ՀայՌուսգազարդն» է նվազեցնում այն` իբր թե ինչ-որ խնայողությունների հաշվին: Իրականում սահմանից սպառողին գազ հասցնելու համար «ՀայՌուսգազարդի» աննախադեպ մեծ (180-200 ԱՄՆ դոլար/հազ. խմ) ծախսերը վերջապես գրավեցին Հայաստանի ու «Գազպրոմի» ղեկավարների ուշադրությունը (հավանական է, որ «Գազպրոմի» ղեկավարությունը մինչեւ վերջերս էլ չէր պատկերացնում թվերի այս մանիպուլյացիան, որն իրականացվում էր «ՀայՌուսգազարդի» ղեկավարության կողմից, այն է` սահմանի վրա գազն էժան գնել, բայց բնակչությանն այն հասցնել` աշխարհում աննախադեպ ծախսեր կատարելով): Այս մանիպուլյացիան բացահայտվեց, այնուհետեւ մտավ քաղաքական գործիչների ու տնտեսագետների «օրակարգ»` նախեւառաջ ՀԱԿ-ի կողմից «ՀայՌուսգազարդի» դեմ մոտ մեկ տարի առաջ ներկայացված դատական հայցի եւ հատկապես ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի շնորհիվ: Հենց այս բացահայտումը եւ դրա ընկալումը հիմք հանդիսացան, որ «ՀայՌուսգազարդին» ստիպեն, առանց սահմանի վրա գազի գնի նվազեցման, իջեցնել սակագինը ամսական մինչեւ 300 խմ գազ սպառողների համար: Ավելին, դատելով նրանից, որ «Գազպրոմը» այդպես էլ չի հայտարարում սահմանի վրա գազի գործող գինը (180 ԱՄՆ դոլար/հազ. խմ դիմաց) այս տարի չբարձրացնելու մասին, կարող ենք ենթադրել, որ շուտով այն կբարձրանա, սակայն վերջնական սպառողներիս համար սակագինը կմնա նույնը: Այսինքն` գազը սահմանից սպառողին հասցնելու համար «ՀայՌուսգազարդի» կատարած տեղափոխման ծախսը կնվազի: Սահմանի վրա կարող է գրվել, ասենք, 240 ԱՄՆ դոլար/հազ. խմ դիմաց գին` առանց բարձրացնելու այս պահի դրությամբ 2011թ. ապրիլի 1-ից սահմանված սակագները: Նման սցենարը շատ ողջունելի կլինի` գոնե այն պատճառով, որ երկու կողմերն էլ կդադարեցնեն «ռուսական էժան գազի» մասին հեքիաթներով մեր ականջները սղոցել:

Հ.Գ. Այնուամենայնիվ դեռ հարցական է, թե որքանով կաճեն գազի սպառման ծավալները սակագնի այս նվազման շնորհիվ: Ճիշտ է, հավանաբար նրանք, ովքեր փայտ ու աթար էին վառում, կսկսեն գազ վառել, իսկ ամսական 100 կամ 200 խմ գազ սպառողները երեւի թե կավելացնեն իրենց սպառման ծավալները` չանցնելով 300 խմ-ը: Սակայն մյուս կողմից` ՀՀ-ում կենսամակարդակն ու եկամուտները (իրական աշխատավարձերը, իրական թոշակները ու ընդհանրապես` բնակչության իրական եկամուտները) նվազում են, ինչն ակնհայտորեն գազի սպառման ծավալների նվազման ուղղությամբ աշխատող ուժեղ գործոն է: Այնպես որ, ռուսական կողմը Ս.Սարգսյանի վրա ջղայնանալու առիթ դեռ կունենա:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում