Thursday, 02 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

2013-ին «գողական» աշխարհում արյունալի պատերազմ է սպասվում

Քրեական աշխարհը հարաբերական լռությունից հետո կրկին սկսել է պատերազմի պատրաստվել: Այս անգամ ծրագրում են կռվի բռնվել Ասլան Ուսոյանի կլանը, ինչպես նաև Ռովշան Ջանիևի ու Ջեմո Միքելաձեի գլխավորած միացյալ ընդդիմության կլանը: Այս մասին տեղեկացնում է Росбалт – ը:

Ամբողջ դեկտեմբերին երկու կողմերն ակտիվորեն հավաքներ են անցկացրել, ինչպես նաև փոխադարձ մեղադրանքներ փոխանակել: Մասնավորապես Ռոշանին կասկածում են «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովի սպանության և Ուսոյանի դեմ մահափորձի կազմակերպման մեջ:

Դեդ Հասանին փոխարինելու է գալիս Միրոնը

Խուզարկուների խոսքով՝ այն բանից հետո, երբ 2010 թվականի սեպտեմբերի 16-ին դիպուկահարը վիրավորեց ռուսական քրեական աշխարհի առաջնորդներից մեկին՝ Դեդ Հասան մականունով Ասլան Ուսոյանին, վերջինս լրջորեն մտածեց այն մասին, թե իրենից հետո ով կղեկավարի մաֆիոզ կայսրությունը:

Արդյունքում «օրենքով գողը» խաղադրույք արեց հարազատների և քուրդ-եզդիների վրա, որոնց շարքից էր ինքն անձամբ: Ինչպես նշում է իրավապահ մարմիններում գործակալության ունեցած աղբյուրը, այսօր միանգամայն վստահությամբ կարելի է ասել, որ եթե Ուսոյանի հետ ինչ-որ բան պատահի, ապա մաֆիոզ կլանը կղեկավարի նրա զարմիկը՝ Միրոն մականունով Դմիտրի Չանտուրիան:

Նա ծնվել է 1981 թվականին, Վրաստանում, իսկ 2004 թվականին իրեն նվիրել է քրեական աշխարհին: Դեդ Հասանը նրան Յարոսլավի մարզի «նայող» էր նշանակել: 2004 թվականին մայրաքաղաքի խուզարկուները Միրոնին ձերբակալել են Դեդ Հասանի այլ հարազատի՝ Յուրի Ուսոյանի հետ: Նրանց մոտ թմրանյութեր էին հայտնաբերվել: Այդ երկուսի դեմ սահմանվել էին պայմանական ժամկետներ:

2005 թվականին ՆԳՆ Յարոսլավի մարզի վարչությունը քրեական գործ է հարուցել Չանտուրիայի դեմ՝ փաստաթղթերի կեղծման մեղադրանքով, նույնիսկ նրա դեմ հետախուզում հայտարարել: Սակայն այդ անգամ նույնպես Միրոնին հաջողվել է խուսափել պատժից:

Այն բանից հետո, երբ 2010-ի աշնանը Դեդ Հասանի դեմ մահափորձ իրականացվեց, նա շտապ իր զարմիկին տեղափոխեց Յարոսլավի մարզից մերձմոսկովյան Դեդովսկ և սկսեց աստիճանաբար նրան տեղյակ պահել գործերից: Խուզարկուների խոսքով՝ հենց Չանտուրիան է շփվում կլանին վստահող գործարարների հետ, բանակցում այլ «օրենքով գողերի» հետ և այլն: Հատկանշական է, որ Միրոնը շատ չի սիրում քրեական աշխարհի կոնֆլիկտային իրավիճակները՝ ընդհուպ մինչև բաց դիմակայություն՝ նախընտրելով վիճելի հարցերը լուծել բանակցային ուղով: Դրա պատճառով նույնիսկ Ուսոյանի կատաղի հակառակորդները Չանտուրիային միանգամայն լոյալ են վերաբերում:

Միրոնը հասկանում է, որ առաջիկա գանգստերական պատերազմում իրեն լուրջ դեր է վերապահված: Վերջերս նա սկսել է տեղաշարժվել թիկնապահների մեծ խմբի ուղեկցությամբ:

Հարկ է նշել, որ անձամբ Ասլան Ուսոյանին ներկայում 10-ից ավելի թիկնապահներ են շրջապատում: Դեդ Հասանը որոշել է նաև այն մարդկանց, որոնք հետագայում պետք է ներկայացնեն կլանի շահերը մարզերում: Օրինակ՝ Կրասնոդարի մարզում կլինի Յուրի Ուսոյանը, Սվերդլովի մարզում Դեդ Հասանի ևս մեկ զարմիկ՝ Թեմուրի Միրզոևը, Ղազախստանում՝ քուրդ-եզդի Գադի Կալոյանը (Օնիկ):

Խուզարկուների խոսքով՝ միակ մարդը, որը կարող է լրջորեն մրցակցել Միրոնի հետ կլանը գլխավորելու իրավունքի համար, «օրենքով գող» Զահարի Քալաշովն է (Շաքրո երիտասարդ): Այժմ նա ազատազրկման ժամկետ է անցկացնում Իսպանիայում՝ փողերի լվացման համար, սակայն 2013-ին արդեն ազատ կարձակվի:

Նրա արտահանձնումն է պահանջում Վրաստանը, որտեղ Քալաշովը հեռակա կարգով դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ գործարար Ալեքս Քրեյնի առևանգման և սպանության համար: Վրաստանում իշխանությունը փոխվել է, և վստահաբար չի կարելի ասել, որ Քալաշովի արտահանձնումը տեղի կունենա:

Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ Շաքրոյի դերը քրեական աշխարհում, հատկապես եզդիների շրջանում, շատ մեծ է, նույնիսկ չնայած նրա հարկադիր, տևական մեկուսացմանը:

Ուսոյանի կլանի ֆինանսական ակտիվների զգալի մասը հիմնված են Քալաշովի բիզնես կայսրության վրա: Դժվար է ասել, թե ինչպես կպահի իրեն Շաքրոն ազատ արձակվելուց հետո: Նա միշտ համարվել է Ուսոյանի հավատարիմ դաշնակիցը: Սակայն Քալաշովը մինչ դատավճիռը տնային կալանքի տակ էր, նրա մոտ տարաձայնություններ են առաջացել Դեդ Հասանի ներկայացուցիչերի՝ մասնավորապես,«օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլիի հետ:

Մոսկվայում Շաքրոյի շահերի ամենահավատարիմ «պաշտպանը» նրա նախկին կինն է՝ Դոնարան: Նա անձամբ է մասնակցում գանգստերների հավաքներին և նույնիսկ «հրաձգությունների», որոնց մասնակցելու է գալիս է «խոսուն»՝ В…ОР պետհամարանիշներով լիմուզինով:

Իրավապահների տվյալներով՝ մինչդեռ Ասլան Ուսոյանը պատերազմում էր իր վաղեմի հակառակորդ Տարիել Օնիանիի դեմ (նրանք չէին կարողանում որոշել, թե ով է ղեկավարելու բանտ ուղարկված Քալաշովի բիզնես կայսրությունը), նա չի նկատել, թե ինչպես է մաֆիոզ աշխարհում հայտնվել նոր թշնամական ուժ: Դրա առաջնորդներն էին Ջեմո Միքելաձեն և Ռովշան Ջանիևը:

Ռովշանի քրեական կարիերան սկսվել է 1996 թվականին, երբ նա հենց դատարանի դահլիճում մաքրել է հաշիվները իր հորը սպանողի հետ: Պատժաժամկետի ավարտից հետո, նա սկսել է արագորեն վեր բարձրանալ մաֆիոզ աշխարհի հիերարխիկ սանդուղքով: Այժմ նա համարվում է ամենահարուստ «օրենքով գողերից» մեկը: Նա բազմաթիվ առիթներ ունի Դեդ Հասանին չսիրելու համար: Ռովշանն արդեն վաղուց հավակնում է ադրբեջանական մաֆիոզ խմբավորումների առաջնորդի դերին, սակայն այդ նպատակին հասնել ոչ մի կերպ չի կարողանում: Ծագումով ադրբեջանցի այլ ակներև «օրենքով գողերի» մեծ մասը (այդ թվում՝ Բաղըշ Ալիևը, Նադիր Սալիֆովը, Յուսիֆ Ալիևը) մտնում են Ուսոյանի կլանի մեջ: Նրանք բարեհաջող դիմակայում են Ռովշանին:

Կեղծ անձնագրով Ռովշանին ձերբակալել են 2010-ի աշնանը, Ուկրաինայում: Ուսոյանի ենթակա ադրբեջանցիները որոշել են օգտվել մրցակցի խարխլված դիրքերից և Ռովշանի կլանի ներկայացուցիչներին փորձել դուրս բերել նրա կողմից վերահսկվող կառույցներից: Այդ իսկ պատճառվ մայրաքաղաքում հրաձգություն է սկսվել: 2010-ի սեպտեմբերին սպանվել է Վագիֆ Տուկանովը: Իսկ երկու շաբաթ անց, դիպուկահարը կրակել է Դեդ Հասանի որովայնին: Սակայն այդ անգամ Ուսոյանի կլանը կատարվածը վերագրել է Օնիանիի ընկերոջ՝ «օրենքով գող» Մերաբ Ջանգվելաձեի նենգություններին:

Ռովշանի այդ բոլոր հանցագործությունների մասին Դեդ Հասանի ընտանիքը սկսել է լրջորեն մտածել մեկ այլ աղմկալի սպանությունից հետո: 2012-ի ապրիլին սպանվել է ադրբեջանցի «օրենքով գող» Իլգար Ջաբրաիլովը (Դանաբաշը), որը պատասխանատու էր Դեդ Հասանի անվտանգության համար: Աստիաճանաբար Ռովշանի անունը սկսեցին գանգստերները կապել ոչ միայն այդ հանցագործության, այլև Յապոնչիկի սպանության և Դեդ Հասանի մահափորձի հետ: Պատճառ է հանդիսացել Ուսոյանի կլանի ավելի քան 30 «օրենքով գողերի» կողմից (այդ թվում 10 ադրբեջանցիների) Ռովշան Լյանկյարանսկիին վերջնականապես և անդարձ «օրենքով գող» կոչումից զրկումը:

Այս ընթացքում Ռովշանը կարողացել է միավորել «գողական աշխարհի» ցրված ուժերը: Այժմ նրան աջակցում են Ջեմո Միքելաձեն և Մերաբ Ջանգվելաձեն, ինչպես նաև շուրջ 100 այլ «օրենքով գողեր»:

2012-ի ողջ աշնանն ու դեկտեմբերին միացյալ ընդդիմությունն արտերկրում հավաքներ է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է քրեական աշխարհում Ուսոյանի «վարկաբեկման» պլանները, ինչպես նաև նոր պատերազմի մղման մեթոդները: Ռովշանն այժմ ապրում է ԱՄԷ-ում, որտեղ էլ անցկացվում են հավաքների մեծ մասը: Վերջինը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին, որի ժամանակ «թագադրվել» են միանգամից 16 մաֆիոզներ՝ վերահաս պատերազմում Ուսոյանի պոտենցիալ հակառակորդները: Դեդ Հասանի կլանն արդեն սկսել է բացատրական աշխատանքները նորաթուխ «օրենքով գողերի» հետ:

Հարկ է նշել, որ Ուսոյանն իր կլանի շարքերն այս տարի համալրել է առնվազն 26-27 մարդով:

Խուզարկուների խոսքով՝ պատերազմը սպասվում է 2013-ին: Ամենայն հավանականությամբ՝ հիմնական մարտական գործողությունները կանցկացվեն ՌԴ սահմաններից դուրս:

Առաջին հերթին, հենց այն պատճառով, որ արտերկրում է բնակվում «օրենքով գողերի», հատկապես միացյալ ընդդիմության ներկայացուցիչդների զգալի մասը: Ներկայում ամենամեծ «գողական» համայնքները գտնվում են Ֆրանսիայում, Իտալիայում, Հունաստանում և ԱՄԷ-ում: Երկորդ ՝ հատուկ ծառայությունները պարզապես թույլ չեն տա գանգստերներին ՌԴ-ում պատերազմ ծավալել Օլիմպիադայի նախաշեմին: Դա հատկապես լավ է հասկանում Դեդ Հասանը, որի չհայտարարված հայրենաժառանգ կալվածքն է համարվում Կրասնոդարի երկրամասը, որտեղ էլ անցկացվելու են խաղերը: Բացի այդ՝ նա արտերկրում մարտական գործողությունների անցկացման հարուստ փորձ ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում