Ֆրանսիական «Բորդո»-ի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը բացատրություն է տվել իր արտահայտության համար և հայտարարել, որ չի ցանկացել վիրավորել ոչ ոքի, տեղեկացնում է Le Figaro-ն:
«Եթե իմ խոսքերն այդքան էլ հասկանալի չեն եղել և վիրավորել են որևիցէ մեկին, ապա ես ցավում եմ: Ներողություն եմ խնդրում բոլորից:
Խոսել եմ բացառապես ֆուտբոլի մասին: Իմ խոսքերը սպորտային բնույթ են կրել: Ոչ մի կերպ չեմ ցանկացել ակնարկել մարդկային հնարավորությունները:
Ես 37 տարեկան եմ, մոտ 32 տարի անցկացրել եմ ֆուտբոլային տարբեր ակումբներում: Ես երբեք ռասիզմի հետ ոչ մի խնդիր չեմ ունեցել:
Ցավալի է, բայց սպորտային քննարկումները տեղափոխվել են քաղաքական ասպարեզ:
Ստացել եմ մի շարք նամակներ և զանգեր, մարդիկ ինձ աջակցում էին: Նրանք ասում էին, որ ինձ ճիշտ են հասկացել: Ես աջակցողներ եմ ունեցել, և կարող եմ վստահորեն ասել, որ ես վատ մարդ չեմ»,- հայտարարել է Սանյոլը:







































