Ուզբեկ սահմանապահները սպանել են Ղրղըզստանի քաղաքացուն, ով անօրինականորեն հատել է հանրապետության սահմանը: Այս մասին հաղորդում է Քաբարը`վկայակոչելով Ղրղըզստանի պետական սահմանապահների ծառայությունը:
Պատահարը տեղի է ունեցել հունվարի 4-ին:
Սահմանը խախտողը փորձել է Ուզբեկստանի տարածք անցկացնել անօրինական մաքսանենգ ապրանք: «Երեկոյան Բիշքեկը» գրում է, որ մաքսանենգը սպանվել է «Դոստուկ» սահմանային անցակետից ոչ հեռու:
Նույն օրը սպանվածի մարմինը հանձնվել է հարազատներին:









































