«Միսսոնի» նորաձևության տան ժառանգորդ, Օտտավիո Միսսոնիի ավագ որդին`Վիտորիոն, անհետ կորել է Վենեսուելայում: Ըստ իտալական մամուլի`կնոջ և ընկերների հետ Լոս Ռոքես կղզում Ամանորը նշող տղամարդը զբոսաշրջային ինքնաթիռով մեկնել է Կարակաս, գրում է Vesti-ն:
Վերջին անգամ ինքնաթիռը կապի է դուրս եկել հունվարի 4-ին՝ երեկոյան ժամը 4-ին, որից հետո անհետացել է ռադարների էկրաններից:
58-ամյա Վիտորիոն զբաղվում էր նորաձևության տան արտաքին կապերով և իրականացնում էր ապրանքանիշի վաճառքը արտասահմանյան շուկաներում: Վիտորիոյի ավագ որդին ևս աշխատում էր այստեղ:








































