Իտալիայում հայտարարվել է փոթորկի նախազգուշացում՝ կապված Ապենիններ եկած հորդառատ անձրևների հետ, որ տեղում են Իտալիայի կենտրոնական ու հարավային մարզերում:
Փոթորկի նախազգուշացումը, որը տևելու է մինչև նոյեմբերի 7-ը, հայտարարվել է Հռոմում:
Կախված հիդրոօթերևութաբանների կանխատեսումների հետ՝ իշխանությունները որոշում են կայացրել նույեմբերի 6-ին փակել դպրոցները մայրաքաղաքի շրջանում, ինչպես նաև Հռոմի Կոլիզեումն ու Հռոմի ֆորումը:
Դպորցների, մանկապարտեզների ու պետական հաստատությունների փակման մասին է հայտարարվել Տոսկանայի մի շարք մարզերում: Մարզի հյուսիսային հատվածն արդեն ենթարկվել է տարերային աղետի հարվածներին:
Առավել շատ տուժել են Կարրարա քաղաքն ու դրա մերձակայքը:
Անվտանգության հավելյալ միջոցառումներ են իրականացվում Ջենովայում, որը ջրհեղեղից մոտ մեկ ամիս առաջ էր տուժել: Հաղորդվում է, որ Պո գետի ջրերը վերջին մեկ օրում բարձրացել են 2 մետրով:











































