Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրից հետո հայտարարել է, որ Էդեն Ազարն իր թիմի լավագույն խաղացողն է:
«Կարծում եմ՝ Ազարը լավագույնն է իմ թիմում: Նա կարող է չիրացնել 11 մետրանոցը, բայց, միևնույնն է, մնալ այդպիսին:
Վերջին 30 րոպեներին մենք շատ ինտենսիվ էինք խաղում ու հաղթելու մեծ ցանկություն ունեինք: Բազմաթիվ գոլային պահեր ունեինք, բայց «Մարիբոր»-ի դարպասապահն իր բարձրության վրա էր»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:








































