Հոնկոնգում ընտրությունների ժողովրդավարացման համար զանգվածային ելույթները նորից վերաճել են ոստիկանության հետ բախումների՝ հայտնում է Reuters-ը: Մահակներով և վահաններով զինված մի քանի տասնյակ ոստիկաններ ժամանել են Մոնգ-Կոկ մեգապոլիսի շրջան, որտեղ քաղաքի ընտրական համակարգի դեմ բողոքող մի քանի հարյուր ակտիվիստ է հավաքվել:
Բախումների հետևանքով հնարավոր տուժածների և ձերբակալվածների մասին չի հաղորդվում:
Ցուցարարները ծրագրում են կիրակի օրը երթ կազմակերպել քաղաքի կենտրոնից դեպի Չինաստանի հատուկ վարչական շրջանի վարչակազմի շենք:
Սեպտեմբերի վերջին բողոքողները սկսել են Occupy Central ակցիան՝ արգելափակելով Հոնկոնգի բիզնես-կենտրոնը: Նրանք փորձել են մտնել կառավարական համալիր, տասնյակ մարդիկ ձերբակալվել են, մի քանիսը թեթև վնասվածքներ ստացել: Ակտիվիստները պահանջում են Հոնկոնգի ղեկավարի ուղղակի ընտրություն՝ ներկայիս երկու փուլով անցկացվողի փոխարեն:










































