Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել են երգչուհի Բրիթնի Սփիրսի նոր սիրավեպի մասին: 32-ամյա փոփ երգչուհու նոր ընկերը, ենթադրաբար, հեռուստապրոդյուսեր ու սցենարիստ Չարլի Էբերսոլն է՝ հայտնի թենիսիստուհի Մարիա Շարապովայի նախկին զուգընկերը:
E! Online պարբերականի հաղորդմամբ՝ երգչուհուն ու հեռուստապրոդյուսերին ծանոթացրել են ընդհանուր ընկերները: Հարաբերությունները ձևավորվել են Սփիրսի՝ նախորդ ընկերոջից բաժանվելուց 2 ամիս անց, որի հետ հարաբերությունները տևել էին մոտ մեկուկես տարի:
Թե Սփիրսը, թե Էբերսոլը դեռ չեն հաստատել ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը: Անանուն աղբյուրները հայտնում են, որ զույգը մեծ հաճույք է ստանում միմյանց հետ շփումից, սակայն հարաբերությունները դեռ նոր են սկսվել:










































