Փաստաբան Հալիդ Բագիրովը հեռացվել է ձերբակալված իրավապաշտպան Լեյլա Յունուսի պաշտպանությունից, ով մեղադրվում է պետական դավաճանության մեջ: Այս մասին Turan գործակալությանը հայտնել է Բագիրովն ինքը:
«Ինձ այսօր թույլ չտվեցին տեսնել Լ. Յունուսին Բաքվի N1 մեկուսարանում և ասացին, որ նամակ է առկա գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչությունից ինձ` Լեյլա Յունուսի պաշտպանությունից հեռացնելու վերաբերյալ: Դրա պատճառները ինձ չեն հստակեցվել»,- ասել է Բագիրովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լ. Յունուսի պաշտպանությունից հեռացվել է փաստաբան Ջավադ Ջավադովը, առկա է նաև երրորդի` Ալայիֆ Հասանովի հեռացման սպառնալիքը:










































