ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը որոշում է ընդունել, որով հորդորում է ԵՄ պետություններին՝ «Հըզբոլլահը» ճանաչել ահաբեկչական կազմակերպություն և համապատասխան միջոցեր ձեռնարկել։
Որոշումն ուղղված է «Հըզբոլլահի» կողմից ԵՄ տարածքը օգտագործելու միջոցների հավաքման, նոր անդամների հավաքագրման և քարոզչական աշխատանքներ տանելու դեմ։
Որոշման հեղինակները հանրապետական Մայք Քելլին է և Ներկայացուցիչների պալատի ևս 85 անդամ։
ԱՄՆ-ը լիբանանյան այդ կազմակերպությունը ահաբեկչական է համարում 1990 թվականից։








































