Ձյան առատ տեղումների և փոթորիկների պատճառով Իրանի 11 գավառներում ավելի քան 2 հազար մարդ է տարհանվել, որոնցից 220-ն ապահովված են ժամանակավոր կացարանով: Այս մասին գրում է Fars գործակալությունը` վկայակոչելով Իրանի Կարմիր կիսալուսնի կազմակերպության ներկայացուցիչ Հուսեյն Դերեհշանին:
Նրա խոսքերով` Սերեյն, Արդեբիլ, Նիր և Ֆիրուզկուհ քաղաքների դպրոցներում առատ ձյան պատճառով դադարեցվել են պարապմունքները:
Իրանի հյուսիսային շրջաններում, այդ թվում` Կազվինում, Արևմտյան Ադրբեջանում, Գիլանում, Մազանդարանում, Արդեբիլում, Գյուլսիտանում, Արևելյան Ադրբեջանում և այլ գավառներում, արդեն երրորդ օրն է, ինչ առատ ձյուն է տեղում, որոշ տեղերում ձնածածկույթը անցնում է 10 սմ-ից:









































