«Դնեպր»-ի ֆուտբոլիստ Դերեկ Բոատենգը «Ֆուլհեմ» տեղափոխության եզրին է: Դեռ չտեղափոխված՝ անգլիական ակումբում ֆուտբոլիստն արդեն խնդիրներ ունի: Նրան հասկացրել են, որ եթե պայմանագիր ստորագրի թիմի հետ, ապա պիտի հրաժարվի Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկությանը մասնակցելու մտքից(Բոատենգը հանդես է գալիս Գանայի ընտրանու կազմում – խմբ.):
ESPN-ը գրում է, որ Գանայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն պատասխանել է այս խոսակցություններին. ««Ֆուլհեմ»-ի քայլերն անհիմն են: Եթե նրանք փորձելու են պահել Բոատենգին, ապա մենք կխանգարենք նրանց»:









































