Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Լիլիան Տյուրամը «Բորդո»-ի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլին մեղադրում է ռասիզմի մեջ: Այս մասին գրում է Reuters-ը:
Հարցազրույցներից մեկում Սանյոլն ասել էր. «Ֆրանսիացի ֆուտբոլիստների առավելությունը նրանց ցածր գինն է, պայքարի ծարավն ու ամրակազմությունը: Բայց ֆուտբոլը ոչ միայն ուժ է, այլև տեխնիկա, կարգապահություն ու ինտելեկտ»:
«Սա ռասիստական հայտարարություն է: Նման խոսքերը վնասում են ամբողջ ֆուտբոլը: Չէ՞ որ կասկածի տակ է դրվում աֆրիկացի ֆուտբոլիստների այս կամ այն հատկանիշների առկայությունը»,- ասել է Տյուրամը:
Հավելենք, որ Տյուրամն ու Սանյոլը 8 տարի շարունակ (2000-2008թթ) միմյանց հետ հանդես են եկել Ֆրանսիայի հավաքականում:








































