Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը երեխայի են սպասում: Քիմն արդեն հղիության երրորդ ամսում է: Քիմը որոշել է իր վիճակի մասին reality-show կազմակերպել, որտեղ կպատմի իր հույզերի և զգացմունքների մասին, հաղորդում է Newsliga-ն:
Աստղի երկրպագուները ևս կկարողանան հետևել նրա հղիությանը: Հեռուստաալիքի ղեկավարները հիացմունքով են ընդունել այս միտքը և կանխատեսում են, որ նախագիծը մեծ հաջողություն կունենա: Մոդելն էլ, իր հերթին, ընդգծել է, որ իր հետ սկսել են փոփոխություններ տեղի ունենալ, այդ թվում նաև ինքնազգացողության և տրամադրության:











































