Փարիզի աշխատանքային կոնֆլիկտների դատարանը մերժել է Cristian Dior նորաձևության տան դեմ Ջոն Գալյանոյի ներկայացրած հայցը: Գալյանոն փորձել է փոխհատուցում ստանալ, իր կարծիքով, 2011թ. «անարդար» հեռացման համար:
Այն ժամանակ նորաձևության տան ղեկավարությունը աններելի էր համարել Գալյանոյի պահվածքը, որը Փարիզի սրճարաններից մեկում մի շարք հակասեմիթական արտահայտություններ էր արել: Այդ ժամանակ դատարանը դիզայներին պարտավորեցրել էր վճարել 6 հազար եվրո տուգանք, և նրան փորձաշրջան էր նշանակվել:
Չհամաձայնելով իր նախկին գործատուի գործողություններին՝ Գալյանոն բրենդից պահանջել էր չեղյալ հայտարարել այդ որոշումը:











































