Վրաստանի բանակը քաղաքականությունից դուրս է և չի մասնակցում քաղաքական առճակատմանը: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի օրը լրագրողներին ասել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն՝ մեկնաբանելով երկրի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի հեռացումը:
Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարի պաշտոնում Ալասանիայի աշխատանքը հաջողված էր, և այն ժամանակաշրջանը, երբ նա ղեկավարել է պաշտպանական գերատեսչությունը, Վրաստանի զինված ուժերի զարգացման ամենակարևոր փուլերից է:
«Բանակը քաղաքականության մեջ չէ, և այն չի անցնի որևէ մեկի կողմը: Բանակն անկախ ինստիտուտ է, որը չի մասնակցում քաղաքական առճակատմանը: Ալասանիան շատ բան է արել զինված ուժերի համար»,- ասել է Կապանաձեն:









































