Չնայած փառատոների, շքերթների ու համերգների սեզոնն արդեն ավարտվել է, bigpicture.ru-ն ներկայացնում է ամբողջ աշխարհի ամենագունագեղ փառատոները:
1. Բում (Պորտուգալիա)

Մասշտաբային ու էկոլոգիապես մաքուր փսի-տրանս փառատոնն անցկացվում է Իդայնա-ա-Նովա բնակավայրում, տևում է մոտ 1 շաբաթ, սկսվում է հուլիսի վերջին:
2. Բարի գալուստ ապագա (Նիդերլանդներ)

Այս փառատոնը նույնպես հարգանքով է վերաբերվում բնությանը՝ անգամ գեներատորներն են մասնակի աշխատում բուսական յուղով: Այն Ամստերդամի ամենահին փառատոներից է, որտեղ հնարավորն է լսել տարբեր տեսակի երաժշտություն՝ տեխնոյից մինչև հաուս:
3. ZoukOut (Սինգապուր)

Անցած տարի փառատոն է այցելել 41 000 մարդ:
4. Միստերիլենդ (Նիդերլանդներ/Խորվաթիա)

Միստերիլենդը նույնպես Նիդերլանդների ամենահին փառատոնն է, անցկացվում է օգոստոսին, դրան մասնակցում է մինչև 60 հազար մարդ:
5. Փառատոն Մոնեգրոս անապատում (Իսպանիա)

Փառատոնին ամեն տարի մասնակցում է 40 հազար մարդ:
6. Շամբալա (Կանադա)

Լեգենդար փառատոնը ամենահայտնիներից ու հնագույններից է Կանադայում:
7. Փողոցային շքերթ (Շվեյցարիա)

Ի՞նչ տեղի կունենա, եթե միավորենք ամբողջ աշխարհի հայտնի դիջեյների 20 տոկոսին միասին օգոստոսի երկրորդ շաբաթ օրը: Կստացվի իսկապես անիրական փողոցային շքերթ:
8. Սնոուբոմբինգ (Ավստրիա)

5-օրյա փառատոնում ռիթմիկ բիթերը համադրվում են ձմեռային մարզաձևերի հետ:
9. Defqon 1 (Նիդերլանդներ/Ավստրալիա)

Defqon 1-ը իսկական պարային դրախտ է: Այն ամեն տարի ունի իր թեմատիկան: Մասնակցում են հարյուրավոր առաջատար երաժիշտներ, որ նվագում են հարդ-տրանս ու հարդքոր ոճում:
10. Full Moon Party (Թաիլանդ)

Գիշերային այս միջոցառումն անցկացվում է Պխանգան կղզում: Այդ վայրի երեկույթն անցկացվում է ամեն գարուն:
11. Փառատոն BPM (Մեքսիկա)

Այդ 10-օրյա փառատոնը անցկացվում է Պլայա դել Կարմեն քաղաքում, տևում է մի ամբողջ օր:
12. South West Four (Մեծ Բրիտանիա)

Անցած տարի Մեծ Բրիտանիայի ամենագլխավոր փառատոներից մեկը տոնեց իր 10-ամյակը:
13. Audioriver (Լեհաստան)

Ամեն տարի օգոստոսին Վիսլա գետի ափին՝ Պլոցկ քաղաքում, անցկացվում է 3-օրյա փառատոն, որը միավորում է իսկական ակումբային երաժշտության սիրահարներին:
14. Փառատոն Sunburn (Գոա, Հնդկաստան)

Փառատոնը դանդաղ, բայց մեծ թափով ճանաչում է ձեռք բերում:
15. Փառատոն Life (Իռլանդիա)

Այդ եռօրյա փառատոնն անցկացվում է Բելվեդեր տան դիմաց Մալինգարում ու արդեն 10 տարի համարվում է լավագույններից մեկը Եվրոպայում:
16. Կազանտիպ (Ղրիմ-Վրաստան)

Միայն պատկերացրեք. 2-3 շաբաթ, օրական 21 ժամ երաժշտություն և 100 հազար մարդ մի տեղում…
17. Bal en Blanc (Канада).

Անցկացվում է Զատիկին: Հնչում է հաուս ու տրանս:
18. Balaton Sound (Հունգարիա)

Զամարդի քաղաքի այս փառատոնն այնքան հայտնի է, որ դրա տոմսերը սպառվում են մինչ պաշտոնական վաճառքը:
19. Stereosonic (Ավստրալիա)

Ամենաարագ աճող փառատոնն է Ավստրալիայում: Փառատոնը տևում է 2 օր:
20. Djakarta Warehouse Project (Ինդոզնեզիա)

Ամենախոշոր ու հաջող փառատոներից է Ինդոնեզիայի երաժշտապարային փառատոների շարքում:








































