Sony ընկերությունը Մայքլ Ֆասբենդերին առաջարկել է մարմնավորել Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսին նոր կենսագրական ֆիլմում, գրում է Variety-ն՝ հղում անելով աղբյուրներին: Ըստ տեղեկությունների՝ դերասանի հետ բանակցությունները վաղ փուլում են:
Ֆիլմի ռեժիսորը Դենի Բոյլն է, սցենարիստը՝ Աարոն Սորկինը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ջոբսի դերից հրաժարվել է Քրիստիան Բեյլը: Ենթադրվում էր նաև, որ Ջոբսին կարող է մարմնավորել Լեոնարդո Դի Կապրիոն:
Հաղորդվում էր նաև, որ Սեթ Ռոգենին առաջարկել են մարմնավորել Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակին:










































