Սուրճի վաճառք իրականացնող Starbucks ցանցը նոր դրես-կոդ է սահմանել աշխատակիցների համար, որն արգելում է քարերով մատանիները, սակայն թույլատրում է դաջվածքները և պիրսինգը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Համաձայն նոր կանոնների՝ աշխատակիցները կարող են սովորական ամուսնական մատանիներ կրել, սակայն քարերով՝ ոչ: Արգելված են նաև ապարանջաններն ու ժամացույցները: Ընկերության հաղորդմամբ՝ դա սանիտարական հարց է:
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ իրենք չեն ցանկանում, որ հաճախորդները կենտրոնանան բոդի-արտի վրա, այդ իսկ պատճառով բացառվում են նաև դեմքի և պարանոցի դաջվածքները:
Starbucks-ի աշխատակիցներն արդեն մի քանի օր է՝ սոցցանցերում քննարկում են նորարարությունները: Twitter-ի օգտատերերից մեկը նշել է, որ ավելի լավ է՝ ամուսնական մատանի տեսնի, քան օրիգինալ դաջվածք:









































