Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հրաժարական է տվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, Փանջիկիձեն հայտարարել է այսօր՝ երկրի ԱԳՆ-ում տեղի ունեցած հատուկ ճեպազրույցում:
Հաղորդվում է, որ Փանջիկիձեի հետ հեռացել են նաև փոխնախարարներ Դավիդ Զալկալիանին, Թամար Բերուչաշվիլին և Դավիթ Ջալագանիան:
Բացի այդ, Փանջիկիձեն հայտարարել է, որ դուրս է գալիս «Վրացական երազանք» կոալիցիայից:
Հիշեցնենք, երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնանկ արեց երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային:








































