Wikipedia-ի ընթերցողների թիվը մեծանում է, իսկ հեղինակների թիվը՝ նվազում, պնդում են գիտնականները: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կամավորների թիվը, որոնք հոդվածներ են գրում Wikipedia-ի համար անգլերենով, նվազում է, ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է American Behavioral Scientist գիտական ամսագրում: Եթե 2007թ. այդ մարդկանց թիվը 56 հազար էր, ապա 2012թ.՝ 35 հազար, պնդում է հետազոտության հեղինակ Ահարոն Հալֆակերը Մինեսոտայի համալսարանից:
Նրա կարծիքով՝ պատճառը թաքնված է հոդվածների ստեղծման դժվարացած գործընթացում ու գոյություն ունեցող հոդվածներում փոփոխություններ կատարելու դժվարության մեջ:
Wikipedia ազատ ինտերնետ-հանրագիտարանում պարունակվում է շուրջ 24 մլն հոդված, որոնք գրված են 285 լեզուներով:








































