Շվեյցարացի Ալբերտո Ջակոմետիի հազվադեպ քանդակը Նյու Յորքի Sotheby’s աճուրդում վաճառվել է 101 մլն դոլարով: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
«Մարտակառք» քանդակը պատկերում է կնոջ՝ երկանիվ տրանսպորտային միջոցի վրա: Աճուրդի փորձագետներն աշխատանքը բնութագրում են որպես ժամանակակից արվեստի հիմնարար ստեղծագործություններից մեկը:








































