Լատվիացի դիզայներները ներկայացրել են գոթական ոճով յուրահատուկ հարսանեկան զգեստ: Դժվար թե որևէ մեկը ռիսկի կդիմի սեփական հարսանիքին այսպիս զգեստով ներկայանալ, չնայած հեղինակները հայտարարել են, որ բոլորովին այլ նպատակ են հետապնդել, գրում է novate.ru-ն:

Լատվիացի ուսանողներ Դանա Յասինկևիչը և Դիտա Էնիկովան հատուկ Ռիգայի Centre Gallery ցուցահանդեսի համար հարսանեկան զգեստ են ստեղծել, որը կարծես Գրիմ եղբայրների մռայլ հեքիաթներից է դուրս եկել:


Զգեստը ստացել է Swan in Oil. Before and After անվանումը: Այս նախագիծը ուսանողներին գրոշներ է արժեցել, քանի որ այն ամբողջովին թղթից է պատրաստված:


Զգեստը կարծես փետուրներից պատրաստված լինի: Եվ դա պատահական չէ: Դրա ստեղծողների խոսքերով՝ թղթե զգեստը պետք է ամբողջ աշխարհին հիշեցնի «թռչունների խնդիրների մասին, որոնք տառապում են շրջակա միջավայրը նավթով աղտոտելու պատճառով»: Ինչպես հայտնի է, հենց կարապներն են առավել տուժում բնապահպանական աղետներից:









































