Saturday, 27 06 2026
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ

Շահագործման է հանձնվել Արաբկիրի Սունդուկյան 90 հասցեում կառուցված նոր պուրակը

Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ ծանոթացել է նաև Սունդուկյան 90 հասցեում կառուցված նոր պուրակի պայմաններին: Ժամանակին տարբեր շահարկումների առարկա դարձած բակային այս տարածքը քաղաքապետարանի տարեկան ծրագրի շրջանակում ամբողջովին բարեկարգվել ու դարձել է հարմարավետ կահավորված հանգստի գոտի:

Մաքրված ու բարեկարգված 1300 քմ մակերեսով ներկայիս պուրակի տարածքը կահավորվել է նստարաններով, կանաչ տարածքների խնամքն ապահովելու նպատակով անցկացվել է 195 գծմ ոռոգման նոր ցանց, տեղադրվել է 211 գծմ եզրաքար, տարածքն ապահովվել է նաև գիշերային լուսավորությամբ. «Այսօր բոլորս միասին տեսնում ենք, թե ինչ հրաշալի հանգստի գոտի է դարձել Սունդուկյան 90 հասցեին հարակից տարածքը, մինչդեռ երբ նոր էինք այստեղ սկսում աշխատանքները, ինչ-ինչ նպատակներից ելնելով ոմանք, այդ թվում նաև որոշ քաղաքական ուժեր, սուտ լուրեր էին տարածել բնակիչների շրջանում՝ իբր այս տարածքներում շենքեր են կառուցվելու: Ժամանակը ցույց տվեց բոլոր նրանց խոսքի արժեքը, ովքեր, չակերտավոր սրտացավություն ցուցաբերելով, փորձում էին խոչընդոտել այն ծրագրի իրականացմանը, որի համար այսօր մեր բնակիչներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում մեզ: Ու մենք շարունակելու ենք մեր որդեգրած քաղաքականությունն այնքան ժամանակ, մինչև որ մայրաքաղաքում այլևս անբարեկարգ բակ չմնա»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին մայրաքաղաքն օրեցօր առավել հարմարավետ դարձնելու համար՝ թաղամասի բնակիչները նշել են, որ բարեկարգ հանգստի գոտու վերածված տարածքը տասնամյակներ շարունակ եղել է անբարեկարգ ու անհրապույր մի տարածք: Իսկ այսօր, ընդամենը մի քանի ամսում, բնակիչների հանգստի կազմակերպման համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Քաղաքապետն էլ իր հերթին մեկ անգամ ևս վստահեցրել է, որ քաղաքային իշխանությունների նպատակը բակային տարածքները բնակիչներին վերադարձնելն ու առավել հարմարավետ դարձնելն է, նաև հորդորել է խնամքով պահպանել բարեկարգված բակերն ու հանգստի գոտիները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում