Նախկին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը շարունակելու է ծառայությունը ՀՀ Զինված ուժերում: Այս մասին ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, թե դեռ պարզ չէ՝ երբվանից:
Ըստ Հովհաննիսյանի՝ որոշակի տեխնիկական հարցեր կան բուժզննման հետ կապված, սակայն դրանք լուրջ խոչընդոտներ չեն:
Միևնույն ժամանակ Հակոբ Ինջիղուլյանը մայրը` տիկին Գայանեն, Panorama.am-ի հետ զրույցում ասել է, որ այժմ Հակոբն իրեն լավ է զգում, առողջության հետ կապված խնդիր չունի, հաճախում է Ամերիկյան համալսարանի նախապատրաստական դասընթացներին:
Լուսանկարը՝ Photolure-ի










































