Tuesday, 30 06 2026
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին

Ստորագրվել է ԵՄ կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության հուշագիրը. ՀՀ-ին կտրամադրվի 140-170 մլն եվրո

Նոյեմբերի 3-5-ը Բրյուսել կատարած այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարԿարեն Ճշմարիտյանը հանդիպել է Եվրոպական hանձնաժողովի անդամ, Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունը։

Հանդիպման ժամանակ Կարեն Ճշմարիտյանի և Յոհաննես Հանիի կողմից ստորագրվել է ԵՄ կողմից 2014-2017թթ. Հայաստանին տրամադրվելիք աջակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, որտեղ ամրագրված է, որ ԵՄ-ն 2014-2017թթ. Հայաստանին կհատկացնի շուրջ 140-170 մլն եվրո գումար կողմերի միջև նախկինում համաձայնեցված երեք ուղղություններով` մասնավոր հատվածի զարգացում, պետական կառավարման և արդարադատության ոլորտի բարեփոխումներ:

Ստորագրվել է նաև «Աջակցություն գյուղատնտեսությանն ու գյուղական զարգացմանը» ԵՄ բյուջետային աջակցության 2013թ. ֆինանսավորման համաձայնագիրը, որի շրջանակներում ԵՄ-ն ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը կհատկացնի շուրջ 25 մլն եվրոյի աջակցություն:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԵՄ աջակցությամբ վերջին տարիներին Հայաստանում իրականացված արդյունավետ բարեփոխումներին, ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային և տեխնիկական աջակցության գործիքներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Եվս մեկ անգամ ընդգծվել է, որ Հայաստանի կառավարությունը հայտարարել է «բաց երկնքի» քաղաքականության մասին և պատրաստ է ԵՄ-ի հետ բանակցություններ սկսել Ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ համաձայնագրի շուրջ:

Հանդիպման ընթացքում նախարարը կարևորել է ԵՄ-ի կողմից Հայաստանին «Շուկայական տնտեսության կարգավիճակի» շնորհման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով նոյեմբերի 4-ին կայանալիք «ԵՄ-Հայաստան հետագա համագործակցության շրջանակները՝ մտքերի փոխանակում» խորագրով հանդիպմանը` կողմերը երկուստեք կարևորել են նման ձևաչափով քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը, համոզմունք հայտնելով, որ նման քննարկումները կնպաստեն կողմերի միջև հետագա համագործակցության ձևաչափի ու շրջանակների հստակեցմանը:

Նոյեմբերի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է նաև Եվրոպական հանձնաժողովի Ձեռնարկատիրության հարցերի գլխավոր տնօրինության տնօրեն Դանիել Կալեխա Կրեսպոյին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՀՔ գործընկեր երկրների համար հասանելի «COSME» ծրագրին Հայաստանի հնարավոր անդամակցությանն առնչվող հարցեր: ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդգծել է նորարարության վրա հիմնված տնտեսության զարգացման նկատմամբ հայկական կողմի հետաքրքրվածությունն ու շահագրգռվածությունը: Նա նշել է, որ հայկական կողմը հատկապես հետաքրքրված է նորարարության ոլորտում բիզնես ինկուբատորների և կլաստերների զարգացման ԵՄ փորձի ուսումնասիրմամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել հնարավորություն` ԵՄ համապատասխան ոլորտի փորձագետների անհրաժեշտ փորձն ու տեղեկատվությունը Հայաստանի համապատասխան ոլորտի մասնագետներին փոխանցելու համար:

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ԵՄ-ում ՀՀ մշտական առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԵՄ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Վարոս Սիմոնյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում