«Ալ-Ջազիա» հեռուստաընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ մտադիր է գնել Current TV հեռուստաալիքը, որը հիմնել է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ալ Գորը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, գործարքի արժեքը կազմում է շուրջ մեկուկես միլիարդ դոլար:
«Ալ-Ջազիա»-ն հաղորդել է, որ այս ձեռքբերումը թույլ կտա մեծացնել ամերիկյան լսարանը` 4.7 միլիոն դիտողներից մինչև 40 միլիոն և մրցակցել լրատվական այնպիսի ծառայությունների համար, ինչպիսիք են` CNN-ը, MSNBC-ը և Fox-ը:
Լիբերալ հեռուստաալիքի համարում ունեցող Current TV դիտում է ԱՄՆ-ի ավելի քան 100 միլիոն ընտանիք:











































