«Մայնց»-ի պաշտպան Յան Կիրխոֆն անչափ ուրախ է, որ հաջորդ մրցաշրջանից հնարավորություն է ունենալու խաղալ Մյունխենի «Բավարիա»-ի կազմում: Այդ մասին են հայտնում գերմանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ ակումբները պայմանավորվածություն են ձեռք բերել ֆուտբոլիստի տեղափոխության հարցի շուրջ, որը տեղի կունենա 2013 թվականի ամռանը: Մյունխենցիները մինչև 2016 թվականը պայմանագիր են առաջարկում Կիրխոֆին, ով դեմ չէր լինի ավելի շուտ սկսել իր ելույթները գերմանական գրանդում:
«Մենք պայմանավորվել ենք, որ «Բավարիա» տեղափոխությունս կկայանա 2013 թվականի ամռանը, սակայն եթե ակումբները համապատասխան համաձայնություն ձեռք բերեն, ես ավելի շուտ կտեղափոխվեմ»,- հայտարարել է Կիրխոֆը:









































