Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում ավիացիոն վառելիքով լի բեռնատարը մխրճվել է դատարկ ինքնաթիռի մեջ. զոհեր չկան: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:
Թերթը, հղում անելով հրշեջ ծառայությունների ներկայացուցիչներին, հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը: Բախման հետևանքով բեռնատարի վարորդն արգելափակվել է մեքենայում: Փրկարարները տուժածին հոսպիտալացրել են: Նրա վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում:
Պարբերականի տեղեկությամբ՝ վառելիքի բռնկում տեղի չի ունեցել: Ոստիկանությունը պարզում է վթարի պատճառները:








































