«Բարսելոնա»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը նախատեսում են երկարաձգել թիմի դարպասապահ Վիկտոր Վալդեսի պայմանագրի ժամկետը: Այդ մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
Կատալոնական ակումբի ներկայացուցիչները կհանդիպեն Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի գործակալ Խինես Կարվախալի հետ` նոր պայմանագրի պայմանները քննարկելու նպատակով: «Բարսելոնա»-ի հետ Վալդեսի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2014 թվականին:
Հիշեցնենք` վերջերս «կապտանռնագույներ»-ը երկարաձգել են նաև թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի, կիսապաշտպան Չավի Էրնանդեսի և ավագ Կառլես Պույոլի պայմանագրերի ժամկետները:










































