Իսպանիայի Մալագա քաղաքի հիվանդանոցներից մեկի աշխատակիցները հաղորդել են, որ երկու մարդ ինքնահրկիզվել է` հաղորդում է Agence France-Presse-ը:
Երկու դեպքերն էլ տեղի են ունեցել ուրբաթ: Ինքնասպանություն գործած առաջին տղամարդը եղել է 57-ամյա գործազուրկ: Հարևանների կարծիքով` նրան նման քայլի է դրդել աղքատությունը:
Երկրորդ մարդու մասին հայտնի է միայն, որ նա եղել է 63 տարեկան: Ոստիկանությունը վստահ է, որ նրա մահը նույնպես եղել է ինքնասպանություն:
Ներկայում Իսպանիան գտնվում է տնտեսական և ֆինանսական ճգնաժամի մեջ: Ճգնաժամից դուրս գալու համար կառավարությունը կրճատել է սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը, կրճատել աշխատավարձերը, բարձրացրել հարկերը: Երկրում պարբերաբար տեղի են ունենում բողոքի ցույցեր` ընդդեմ տնտեսական քաղաքականության:









































