Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Օլիվեր Կանը հայտարարել է, որ մյունխենյան ակումբի ներկայիս դարպասապահ Մանույել Նոյերն արժանի է ստանալ «Ոսկե գնդակ»-ը:
Հիշեցնենք` մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա 2015 թվականի հունվարի 12-ին Մյունխենում, իսկ Նոյերը 23 հավակնորդների թվում է:
«Իհարկե, Նոյերն արժանի է այս մրցանակին: Նա նոր հարթության վրա է դրել դարպասապահի վարպետությունը: Հարցը վերաբերում է ոչ թե նրա ելույթներին, այլ այն փաստին, թե ինչպես է Մանուելը կարդում խաղը, ինչը մանավանդ արտահայտվեց աշխարհի առաջնության ժամանակ:
Աշխարհի չեմպիոնը յուրօրինակ առավելություն է ստանում քվեարկության ժամանակ: Մանուելը շանս ունի, քանի որ նա գերազանց խաղացող է»,- Bild-ը մեջբերում է Կանի խոսքերը:








































