48-ամյա հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեկն ու 48-ամյա մոդել Սինդի Քրոուֆորդը ներկա են եղել LACMA: Art and Film Gala երեկոյին:
Աստղային գեղեցկուհիները հայտնվել են Gucci նորաձևության տան երեկոյան շքեղ զգեստներով, որը երեկոյի հովանավորն էր:
Նշենք, որ Սալման ու Սինդին որպես հրավիրյալներ մասնակցում էին կիրառական արվեստի և կինոյի հանդիսավոր գալա երեկոյին, որը կազմակերպվել էր ի պատիվ Քվենտին Տարանտինոյի և նկարչուհի Բարբարա Կրյուգերի:

















































