Wednesday, 03 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Սարկոզին գումար է ստացել Քադաֆիից. կա նոր վկա

2013 թվականը Ֆրանսիայում սկսվել է հերթական քաղաքական և ֆինանսական սկանդալով` կապված նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Լիբանանցի գործարար Զիադ Թաքիեդին հաստատել է, որ Մուամար Քադաֆիի վարչակարգը ֆինանսավորել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նախընտրական քարոզարշավը: Նա իր ցուցմունքը հաստատել է Le Parisien-ին տված հարցազրույցում:

Գործարարը պարտավոր է դատարանում ներկայացնել փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Լիբիայի նախկին առաջնորդը 2006-2007թթ. գումար է հատկացրել Սարկոզիի նախընտրական քարոզարշավի համար: Ընդհանուր առմամբ Քադաֆին հատկացրել է ավելի քան 50 միլիոն եվրո:

Թաքիեդինը պատմել է նաև 2006-2007թթ. տեղի ունեցած մի քանի հանդիպումների մասին, որոնք տեղի են ունեցել Քադաֆիի խորհրդական Բաշիր Սալեհի և Ելիսեյան պալատի քարտուղար Կլոդ Գեանի միջև: Սալեհը Տրիպոլիին գրավոր զեկուցել է այս հանդիպումների մասին: Այժմ նրա հաշվետվությունը գտնվում է Լիբիայի նախկին վարչապետ Բաղդադի Ալ-Մահմուդի մոտ, որը վերջերս Ֆրանսիայից արտաքսվել է Լիբիա:

Լիբանանցի գործարարը խոսել է նաև լիբիական կառավարության և ֆրանսիական երեք ընկերությունների միջև կնքված կեղծ պայմանագրերի մասին: Թաքիեդինի խոսքերով` գործարքի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 100 միլիոն եվրո:

Տեղեկատվությունն այն մասին, որ Սարկոզին գումար է ստացել Քադաֆիից, հայտնվել է դեռևս 2011թ. մարտին: Այդ մասին առաջինը հայտարարել է Քադաֆիի որդին` Սեյֆ Ալ-Իսլամը, որի խոսքերով` Սարկոզին իր ընտանիքից ստացել է 50 միլիոն եվրո: Սարկոզին հերքում է մեղադրանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում