Ավգուստ Բրեդլիի լուսանկարները կարծես թատերակաան բեմադրություններից լինեն՝ վառ զգեստներ ու դիմահարդարում, թատերական կեցվածք: Մոդելներն այդ լուսանկարներում վերածվում են իսկական դերասանուհիների, որոնց հեշտ է պատկերացնել թատրոնի բեմին՝ գրում է kulturologia.ru-ն:
Ավգուստ Բրեդլիի լուսանկարները թատերական նորաձևության ու կյանքի կոնցեպտուալ կերպարների ոճավորում են:
«Կերպարը դժվարին բան է, իսկ այն ստեղծելը՝ ոչ դյուրին խնդիր: Թե մեկը, թե մյուսը անհրաժեշտ է հավաքել միասնական ամբողջության մեջ: Աշխարհը, որ ես ստեղծում եմ, պատրաստված է մետաքսից, վանդակներից, ձեռքով զարդարված ուղեպայուսակներից ու այլ մանրուքներից, որոնք պետք է կենդանանան: Միայն այդ ժամանակ կերպարը կհասնի իր գագաթնակետին, և սյուժեի շարունակությունը երաշխավորված է»,- հայտնում է Ավգուստը իր գործերի մասին:






















































