Հնդկաստանի Ջարքհանդ նահանգում գտնվող Ջարիա բնակավայրը ածխի արդունահանման առաջատար է, սակայն այդ դժոխքում ապրող և աշխատող մարդկանց 90 տոկոսի համար այս պատվավոր կոչումը շատ քիչ բան է նշանակում:
Այստեղ բնակիչները դատապարտված են քայլել խանձված հողի վրայով, որտեղ անընդհատ բռնկվում են հրդեհներ, օդը պարուրված է թունավոր գազերով, իսկ արևը ներծծված փոշու վարագույրով անգամ կեսօրին: Հողը, օդը, ջուրը՝ այստեղ ամեն ինչ վարակված է: Տեղի բնակիչների շրջանում ամենատարածված ախտորոշումներից են կաթվածները և խրոնիկ թոքային հիվանդությունները:
Ածուխը կարող է ինքնուրույն բորբոքվել՝ կոնկրետ ջերմաստիճանի և թթվածնի փոխազդեցության դեպքում: Նշվում է, որ բնակիչները ածուխը արտահանում են բառացիորեն իրենց ոտքերի տակից՝ տների և երկաթուղային կայարանների մոտ՝ առանց անվտանգության միջոցներին հետևելու: 1971-ին ածխահանքերը ազգայնացվել են, սակայն «որսագողերը» շարունակում են այն արդյունահանել և վաճառել սև շուկաներում:
Վերամշակված հանքերը սովորաբար լցնում են ավազով և ջրով՝ հրդեհից խուսափելու համար, սակայն այստեղ այդ տեխնոլոգիային չեն հետևում:



















































