ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) արմատական խմբավորման գրոհայինները առնվազն 36 մարդու են մահապատժի ենթարկել իրաքյան մի ցեղից, որը պայքարում էր ԴԱԻՇ-ի դեմ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
«Գրոհայինները 36 մարդու են մահապատժի ենթարկել, այդ թվում` 4 կանանց և 3 երեխաների»,- ասել է ցեղի առաջնորդ Շեյխ Նայիմ էլ-Քուդ էլ-Նիմարվին:
ԴԱԻՇ-ը շարունակում է Իրաքում սպանել իրեն դիմադրություն ցույց տվող հասարակ մարդկանց:









































