«Եվրատեսիլ-2014»-ի հաղթող, ավստրիացի երգիչ Թոմաս Նոյվիրթը, որը հայտնի է Կոնչիտա Վուրսթ կեղծանվամբ, ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Վիեննայի բաժնում, գրում է Lenta.ru-ն:
Նա հարգանքի և համբերատարության մասին ճառ է արտասանել, ինչպես նաև երկու երգ կատարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ներկայությամբ` Believe-ը և Rise Like a Phoenix-ը:
«Ես հպարտ եմ Պան Գի Մունի առջև այսօրվա ելույթիս, իմ ճառի և ՄԱԿ-ում երգելու իրավունքի համար»,- գրել է Կոնչիտան Facebook-ի իր էջում:
Պան Գի Մունն ինքը հայտարարել է, որ վաղուց էր ցանկանում ծանոթանալ Կոնչիտա Վուրսթի հետ, մասնավորապես` խտրականության դեմ պայքարի համար:








































