Costa Concordia նավի նավաբեկության հետևանքով վերջին անհայտ կորածի` հնդիկ ուղեկցորդ Ռասել Ռեբելոյի մարմինը հայտնաբերվել է լայների նավախցերից մեկում: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով իտալական ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ ավելի վաղ Ռեբելոյի մարմինը չի հաջողվել հայտնաբերել, քանի որ այն կահույքի տակ էր մնացել լայների կործանման ժամանակ:
33-ամյա տղամարդու որոնման աշխատանքները մեկնարկել էին օգոստոսի 5-ին Ջենովայի նավահանգստում:









































