Երևանում այսօր մեկնարկած «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» թեմայով համաժողովի ընդմիջմանը «Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանեց Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկրետը:
Մեր հարցին՝ ինչպե՞ս հասկանալ, որ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ սահմանադրական փոփոխություններին, մինչդեռ ընդդիմությունը պնդում է, որ դրանք ներկա իշխանության վերարտադրման համար են, նա ասաց, որ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին, սակայն բարեփոխումները դեռ չկան, դեռ նոր պետք է ներկայացվեն, և միայն դրանից հետո կարելի կլինի ասել՝ դրանք հաջո՞ղ բարեփոխումներ են, թե՞ ոչ: