Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի կարծիքով՝ երկրորդ տարին անընդմեջ Անգլիայի Պրեմիեր Լիգայում հաղթելու համար «Սիթի»-ն պիտի ապավինի Բալոտելիին:
«Անհնար է չսիրել Բալոտելիին: Նա անբնութագրելի ֆուտբոլիստ է՝ նույնպիսի տաղանդով:
Երբ նա լավ մարզավիճակում է, կարող է օգնել ցանկացած ակումբի: «Սիթի»-ն, եթե ցանկանում է երկրորդ տարին անընդմեջ հաղթել, պիտի ապավինի Մարիոյին»,- Football Italia-ն փոխանցում է Իբրայի խոսքերը:








































