Հելոուինը տոնողներին քննադատել են անհետացած Malaysia Airlines ինքնաթիռի անձնակազմի կոստյումները հագնելու համար՝ գրում է The Malay Mail Online-ը:
Մասնավորապես, նման զգեստների քննադատությամբ հանդես է եկել Մալայզիայի բորտուղեկցորդների միության նախագահ Իսմայիլ Նասարուդինը:
«Նման կատակներից անհրաժեշտ է զերծ մնալ, քանի որ դրանք կարող են վիրավորել նրանց, որոնք կորցրել են իրենց սիրելիներին»,- հայտարարել է Նասարուդինը:
Նրա խոսքով՝ Հելոուինի առիթով կազմակերպված երեկույթները, որոնք ակնարկում են MH370 կամ MH17 չվերթները, չեն կարող ունենալ դրական արձագանք, քանի որ խոսքը միջազգային ողբերգությունների մասին է:














































