Վատիկանում դադարել են բանկային քարտեր ընդունել: Այժմ հուշանվերների, թանգարանների տոմսերի և այլ ծառայությունների համար զբոսաշրջիկները ստիպված են կանխիկ վճարել: Ինչպես գրում է բրիտանական Times հրատարակչությունը, այդ սահմանափակումների պատճառն է Պապի՝ պետության կողմից փողերի լվացման դեմ պայքարի ԵՄ նորմերից հրաժարվելը: Արդյունքում Իտալիայի Կենտրոնական բանկը արգելափակել է անկլավում կատարած բոլոր ոչ կանխիկ վճարումները: Հայտնի չէ, թե երբ կրկին Վատիկանում կընդունեն բանկային քարտերը: Այժմ Վատիկանը փնտրում է Իտալիայի սահմաններից դուրս գրանցված առևտրային նոր բանկ-օպերատորի:








































