Google-ից օգտվող երկրների շարքում «ամենասեքսուալ» երկիրը բոլորովին էլ այս հարցում ավանդական առաջատարը՝ Թաիլանդը չէ, հայտնում է wellnews.ru-ն:
Առաջատարը Շրի Լանկան է, որը հայտնի է իր հուշարձաններով, որոնք հետաքրքրում են զբոսաշրջիկներին տարբեր երկրներից: Սեքս-զբոսաշրջության համար կարևորագույնը կլիման ու հանգստավայրի մթնոլորտն են: Շրի Լանկայում այս ամենը կա՝ շատ մաքուր ծովային ջուր և աշխարհի լավագույն ավազի լողափերը:
Զարմացնում են նաև վիճակագրական տվյալները, որոնք վկայում են, որ առաջին տասնյակում է նաև Պակիստանը, որը, իսլամական պետություն լինելով, խստորեն հետևում է իր քաղաքացիների սեքսուալ բարոյականությանը: Լավագույն տասնյակում են նաև Բանգլադեշը և Սոմալին:
Երկրների «սեքսուալությունը» որոշվել է որոնողական պահանջարկով, ավելի ճիշտ՝ երկու՝ «երկիր» և «սեքս» բառերի փոխհարաբերությամբ:









































