Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ, Ճապոնիայի Ֆուկուսիմա ատոմակայանի վթարի արդյունքում առաջացած ռադիացիոն արտահոսքն արդեն հասել է Թուրքիա:
Դա տեղի է ունեցել երեկ, երբ ռադիոակտիվ ամպերն Էգեյան ծովից ներթափանցել են Թուրքիա: Նշվում է, որ այդ գործընթացը կշարունակվի մինչև ապրիլի 3-ը:
Թուրք պրոֆեսոր Միքդաթ Քադըղլօի բնորոշմամբ, ռադիոակտիվ ամպերը գտնվում են 10,000 մետր բարձրության վրա, ինչը նշանակում է, որ եթե 5,000 մետրը գերազանցող բարձրության վրա անձրև տեղի չունենա, ապա ճառագայթման վտանգ չի առաջանա: