Բրիտանացիների մեծ մասը դեմ չէ ԵՄ կազմից թագավորության դուրս գալուն. առանձնանալու վերաբերյալ հնարավոր հանրաքվեի ժամանակ 47%-ը «կողմ» կքվեարկեր և միայն 37%-ը՝ «դեմ»: Այս մասին գրում է Herald Scotland-ը՝ հղում անելով YouGov հետազոտական կենտրոնի նոր հարցմանը:
Ամենամեծ թվով եվրոսկեպտիկներ ապրում են Ուելսում և Անգլիայի Միդլենդս շրջանում. մոտ կեսն ուզում է դուրս գալ ԵՄ կազմից:
Միաժամանակ, հարցման արդյունքներով, շոտլանդացիների մեծ մասը կուզենար մնալ ԵՄ կազմում:
YouGov-ի մասնագետների հարցմանը մասնակցել է 1 808 հասուն մարդ Մեծ Բրիտանիայի տարածքում, որոնցից 157-ը՝ Շոտլանդիայում: Ընդհանուր թվով Մեծ Բրիտանիայում ԵՄ-ից առանձնանալու օգտին է արտահայտվել հարցվածների 47%-ը, Շոտլանդիայում՝ 28%-ը:










































