Daily Mail-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն առաջարկ է ստացել գլխավորել «Ռեալ Սոսյեդադ»-ը: Իսպանական ակումբում պաշտոնանկ է արվել գլխավոր մարզիչ Հագոբու Արասատեն:
Պարբերականի տեղեկություններով՝ Մոյեսը գտնվում է Քաթարում ու աշխատում է հեռուստաընկերություններից մեկում: Այժմ նա մտածում է «Ռեալ Սոսյեդադ»-ը գլխավորելու մասին:
Արասատեն պաշտոնանկ է արվել կիրակի օրը՝ անհաջող ելույթների շարքից հետո: Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 10-րդ տուրից հետո թիմն ունի 6 միավոր:
Հավելենք, որ Մոյեսը մարզչական աշխատանք չի կատարել 2014թ. ապրիլից՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռացվելուց հետո:









































